Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկաթգիծը Թուրքիային հնարավորություն կտա Հայաստանին կախվածության մեջ գցել և հարմար պահի ենթարկել բլոկադայի
«Այն, ինչ այսօր թմբկահարվում, թե Թուրքիան հնարավորություն է տվել հայկական բեռների տեղափոխում իր տարածքով և ուղիղ առևտուր, հստակ ուղղված է Հայաստան-Ռուսաստան կապի թուլացմանը կամ իսպառ վերացմանը»,-նման համոզմունք է հայտնում պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Նրա խոսքով, սա հնարավորություն կտա Թուրքիային հստակ և առանց խոչընդոտների, կիրառելով փափուկ ուժ, Հայաստանին կախվածության մեջ գցել, և որ պահին հարմար լինի Հայաստանը ենթարկել տնտեսական և սահմանային բլոկադայի` համագործակցելով Ադրբեջանի հետ:
Հիշեցնենք, որ երեկ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանը հայտարարել էր՝ այսուհետ Հայաստան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ երկաթգծով մենք կարող ենք ապրանքներ արտահանել Եվրոպական միություն։
