Changan Automobile-ը հայտարարում է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ գլոբալ ռազմավարական համագործակցության մասին
Տնտեսություն
17:00 25/05/2026
Հայաստան

Changan Automobile-ը հայտարարում է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ գլոբալ ռազմավարական համագործակցության մասին

Changan Automobile-ը հայտարարեց Պորտուգալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (FPF) հետ գլոբալ ռազմավարական համագործակցության մասին՝ դառնալով Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական գլոբալ գործընկերը։

Հայտարարության արարողությանը մասնակցեցին Changan-ի և FPF-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև պորտուգալական ֆուտբոլի լեգենդներ։ Միջոցառման կարևոր դրվագներից էին «Sounds Like Changan» բրենդային համագործակցության տեսահոլովակի շնորհանդեսը, DEEPAL S05 Plug-In Hybrid ավտոմեքենայի խորհրդանշական հանձնումը FPF ղեկավարությանը, ինչպես նաև Եվրոպայում 1000կմ երկարությամբ երթուղիով թեստ-դրայվի ծրագրի պաշտոնական մեկնարկը։

Այս համագործակցությունն ավելին է, քան սովորական հովանավորչությունը։ Թե՛ Changan Automobile-ը, թե՛ FPF-ը մարմնավորում են «Մնալ խաղի մեջ» փիլիսոփայությունը՝ յուրաքանչյուր մարտահրավերի ժամանակ պահպանելով կենտրոնացումը, հետևողականությունն ու վճռականությունը։

«Ֆուտբոլում «խաղի մեջ մնալը» նշանակում է նվիրվածություն խաղին՝ պայքարի յուրաքանչյուր վայրկյան։ Changan-ի համար դա շարունակական ներդրումների ու նորարարությունների իրականացումն է, ինչպես նաև մեր օգտատերերի կողքին մշտապես ամուր կանգնած լինելը։ Պորտուգալիայի հավաքականը մեկ դար շարունակ եղել է կայունության և դիմացկունության մարմնացում, իսկ Changan-ը 45 տարվա ընթացքում ապացուցել է երկարաժամկետ մտածողության արժեքը։ Սա պարզապես հովանավորություն չէ․ սա իսկապես համահունչ արժեքների միաձուլում է», - նշել է Changan Automobile-ի փոխնախագահ Մի Մենտոնը։ 

Արարողության ընթացքում Changan-ի ղեկավարներն ու պորտուգալական ֆուտբոլի լեգենդները միասին կատարեցին խորհրդանշական մեկնարկային հարվածը՝ պաշտոնապես ազդարարելով համագործակցության սկիզբը։

Միջոցառումից հետո մասնակիցները միասին բարձրացրին մեկնարկի դրոշը՝ ազդարարելով Changan-ի եվրոպական թեստ դրայվի մեկնարկը։ Երթուղին կանցնի Լիսաբոն–Մադրիդ–Թուրին ուղղությամբ՝ ցուցադրելով Changan-ի plug-in hybrid տեխնոլոգիաների հնարավորությունները իրական ճանապարհային և կլիմայական պայմաններում, այդ թվում՝ ավելի քան 1000կմ ընդհանուր հեռահարությունը։

«Changan Automobile-ի հետ այս համագործակցությունը արտացոլում է պորտուգալական ֆուտբոլի աճող միջազգային նշանակությունն ու այն արժեքները, որոնք բնորոշում են մեր ֆեդերացիային՝ նորարարություն, դիմացկունություն և գերազանցություն։ Մենք հպարտ ենք համագործակցել գլոբալ բրենդի հետ, որը կիսում է մեր երկարաժամկետ տեսլականն ու շարունակական զարգացման հանդեպ հանձնառությունը՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս», - նշել են FPF-ի կոմերցիոն բաժնից։

Համագործակցության կենտրոնում Changan-ի էլեկտրական մեքենաների շարքն է՝ ներառյալ CHANGAN NEVO Q05, CHANGAN DEEPAL S05 և S07 մոդելները, ինչպես նաև պրեմիում դասի AVATR ապրանքանիշի ավտոմեքենաները, որոնք Եվրոպայի ֆուտբոլասեր համայնքին կներկայացնեն ավտոմոբիլային առաջատար նորարարությունները։

Changan Automobile-ի մասին

164 տարվա արդյունաբերական ժառանգությամբ և ավտոմոբիլաշինության ավելի քան 40 տարվա փորձով, Changan Automobile-ը Չինաստանի ժամանակակից արդյունաբերության առաջատարներից վերածվել է համաշխարհային ավտոմոբիլային բրենդի։ Այսօր ընկերությունն ունի 22 արտադրական բազա և 77 գործարան ամբողջ աշխարհում, սպասարկում է 6 հիմնական տարածաշրջանային շուկա և արտահանում է իր արտադրանքն ավելի քան 100 երկիր և տարածաշրջան։

Հայաստանում CHANGAN ավտոմեքենաների միակ պաշտոնական ներկրողը հանդիսանում է «Սիար Ավտո» ՍՊԸ–ն, որը հիմնադրվել է 2024թ․ նոյեմբեր ամսին, իսկ ավտոմեքենաների վաճառքը սկսել է 2025թ․ հունիսից։

 Ներկայումս ընկերությունն ունի երկու ավտոսրահ՝ Գայի պողոտա 1/13 և Պռոշյան համայնքի  Գևորգ Չաուշի 1ին նրբանցք 3 հասցեներում, ինչպես նաև սերվիս կենտրոն՝ Երևան-Աշտարակ մայրուղի, Պռոշյան 5-րդ փողոց, 1-ին նրբանցք 1 հասցեում։

2026 թվականի առաջին 5 ամսիների ընթացքում Changan բրենդի DEEPAL շարքը դարձել է վաճառքների հիթ Հայաստանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Changan Automobile-ը հայտարարում է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ գլոբալ ռազմավարական համագործակցության մասին