Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով․ Սամվել Կարապետյան
Քաղաքական
20:07 25/05/2026
Հայաստան

Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տեսաուղերձով դիմեց Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բնակիչներին։ Տեսաուղերձում Կարապետյանը նշեց, որ շարունակում է գտնվել կալանքի տակ՝  եկեղեցու և մեր ինքնությունը պաշտպանելու համար։

«Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո և պառակտված վիճակում։ Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։

Կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսությունը՝ նոր գործարաններով, 300 000 նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։Այսօրվա աշխարհում ուժեղ տնտեսությունն է ուժեղացնում դիվանագիտությունը և պաշտպանությունը։ Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։

 Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով։

Հարգելի հայրենակիցներ, ընտրություններում մեզ մեծ հաղթանակ է պետք, որպեսզի ավելի արագ իրականացնենք այն բոլոր մասշտաբային ծրագրերն ու փոփոխությունները, որոնց վաղուց արժանի է հայ ժողովուրդը։ Ուժը ձեր ձեռքերում է, դուք սկսում եք փոփոխությունը, իսկ ես այն դարձնելու եմ իրականություն։

Շուտով ես ձեզ հետ կլինեմ, մեկ վայրկյան չկասկածեք, արդարությունը հաղթելու է»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով․ Սամվել Կարապետյան