ՔՊ-ն էս ի՞նչ զինշքերթ է կազմակերպել, երբ Նախիջևանում Ադրբեջանը «Վերադարձ արևմտյան Ադրբեջան» թվով երրորդ փառատոնն է անցկացնում. Ալեքսանյան
Քաղաքական
21:53 27/05/2026
Հայաստան

ՔՊ-ն էս ի՞նչ զինշքերթ է կազմակերպել, երբ Նախիջևանում Ադրբեջանը «Վերադարձ արևմտյան Ադրբեջան» թվով երրորդ փառատոնն է անցկացնում. Ալեքսանյան

«Ժողովուրդ, ՔՊ-ն էս ի՞նչ զինշքերթ է կազմակերպել, այն ժամանակ, երբ Նախիջևանում Ադրբեջանը «վերադարձ արևմտյան Ադրբեջան» թվով երրորդ փառատոնն է անում»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

 Նա ենթադրեց, որ Փաշինյանին իր շեֆը՝ Ալիևն է ասել և երկուսով միասին գծած սցենարով գործընթացները տանեն։

Նկատելով, որ 8 տարվա ընթացքում ոչ միա շքերթ չի կազմակերպվել՝ Ալեքսանյանը հիշեցրեց, որ ժամանակին այն մեր անկախության օրն էր լինում, և հարց հնչեցրեց, թե ինչ կա Փաշինյանի մտքին;

«Էն ժամանակ գնացիր ՍՈւ-երի հետ սելֆի արեցիր, Արցախն ամբողջ զինտեխնիկայով հանձնեցիր տվեցիր։ Ինչ կա մտքիդ, ասա իմանանք։ Փաշինյան, դու ու շեֆդ հասկացել եք չէ, որ չի ստացվելու։ Հունիսի 7-ին ամբողջ հայ ազգը քեզ մերժելու է ու բերելու է իրական փոփոխություն հայրենիքիս համար՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- ասաց Ալեքսանյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն էս ի՞նչ զինշքերթ է կազմակերպել, երբ Նախիջևանում Ադրբեջանը «Վերադարձ արևմտյան Ադրբեջան» թվով երրորդ փառատոնն է անցկացնում. Ալեքսանյան