Արենիում տանը գազաբալոն է պшյթել, երկու հոգի հոսպիտալացվել է
Հասարակություն
10:40 27/05/2026
Հայաստան

Արենիում տանը գազաբալոն է պшյթել, երկու հոգի հոսպիտալացվել է

Մայիսի 27-ին՝ ժամը 08:30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարար ծառայության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների՝ գազաբալոնից արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ Երկու անձինք թեթև վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արենիում տանը գազաբալոն է պшյթել, երկու հոգի հոսպիտալացվել է