Պեսկով. Հայաստանի համար գազի արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին
Քաղաքական
14:07 27/05/2026
Աշխարհ

Պեսկով. Հայաստանի համար գազի արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին

Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է։ Այս մասին հայտնել է ԵՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Դե, իհարկե, դա արտոնություն է։ Արտոնությունը միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Այսինքն, այն արտոնությունը, որը հայերը ստանում են, միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այն պարզապես երկնքից չի ընկնում։ Այն Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Եվ սա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման գործում։

Դա կապված է նրա հետ, որ սա իսկապես հայ ժողովուրդն է, մեր եղբայրական ժողովուրդը, սա եղբայրական երկիր է, այն եղել է և կմնա եղբայրական...

Բայց սա մեր հաշվին է, մենք պետք է իրերը իրենց անունով կոչենք։ Սա մեր օգնությունն է Հայաստանին»,- ասել է Պեսկովը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկով. Հայաստանի համար գազի արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա մեր օգնությունն է Հայաստանին