Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեր առաջարկած ծրագրով մեր երկիրն ինքն իր հետ կկապվի. Լևոն Զուրաբյան
«Հայաստանն Իրանին ուղիղ կապող երկաթուղու կառուցումը կապահովի մեր ինքնիշխան խաղաղությունը։ Այն մեր ամենակարևոր, ստարատեգիական գործիքն է»,- ասում է ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ քարոզարշավի շրջանակում Ագարակում, Մեղրում հանդիպումների ժամանակ իրենք շեշտադրել են հենց այս ծրագիրը։
Ըստ նրա, եթե իրենք իրականացնում են այս ծրագիրը, Ագարակը դառնում է կարևորագույն հանգույց, որը թույլ կտա ագարակցիներին բազմազանել իրենց հետաքրքրությունները, բիզնեսի հնարավորությունները։
«Մեղրին կարող է մի քանի ուղղությամբ զարգանալ։ Մեղրիում կզարգանա գյուղատնտեսությունը, նաև տուրիզմը»,- ասաց Զուրաբյանը։
Նա ընդգծեց, որ իրանական երկաթուղին ոչ միայն ստարատեգիական երաշխիք է խաղաղության հաստատման համար, նաև գործիք է տեղական բիզնեսը, բարեկեցությունը բարձրացնելու, աշխատանքային տեղեր ստեղծելու համար։
«Սրանով մեր երկիրն ինքն իր հետ կկապվի. այսինքն Զանգեզուրը, որը կոմունիկացիոն առումով բավանանին բաժանված է Երևանից, կդառնա ավելի կապված ռեգիոն, որը կնպաստի ողջ Սյունիքի զարգացմանը»,- ասաց Լ. Զուրաբյանը։