Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն հիմիկվանից պատրաստվում է նախընտրական ամփոփիչ հանրահավաքի։ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել` բոլոր մարզպետերը, համայնքապետերը զգուշացվել են, որ մարդ պետք է բերեն Երևան, որպեսզի մարդաշատ հանրահավաք անցկացնեն, անգամ պետաշխատողներին չեն խնայելու, հրաժարվողներին սպառնում են ազատել աշխատանքից:
Հանրահավաքը նախատեսված է անցկացնել Հանրապետության հրապարակում։ Նախատեսում են փաշինյանական թևի հոգևորականների մեծ մասնակցություն և այդ պարտականությունը դրել են Արարատյան թեմի առաջնորդ՝ տիրադավ Նավասարդ Կճոյանի վրա, որը պետք է հնարավորինս շատ բացահայտ կամ ծպտյալ տիրադավներ բերի` ի աջակցություն իշխանությունների:
Սա, իրականում, ոչ այնքան հաղթանակի հանրահավաք է լինելու, որքան իշխանազավթման արարի և հաղթանակի ներշնչման արարողություն: Նշենք, որ հունիսի 3-ին ամփոփիչ հանրահավաք է պատրաստվում անել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, կրկին՝ Հանրապետության հրապարակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում