Էբոլայի բռնկումն արագորեն տարածվում է
Առողջություն
13:58 27/05/2026
Աշխարհ

Էբոլայի բռնկումն արագորեն տարածվում է

ԱՀԿ գլխավոր տնօրենը Բունդիբուգյոյում էբոլայի բռնկման վերաբերյալ նախարարական վիրտուալ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ բռնկումը արագորեն տարածվում է։

«Հերացի» վերլուծականի հաղորդմամբ, ըստ Եվրոպական հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մայիսի 25-ի դրությամբ արձանագրվել է 906 կասկածելի դեպք, 223 մահ, 105 հաստատված դեպք, որոնցից 10-ը՝ մահվան ելքով։ Ըստ ԱՀԿ տվյալների ավելի քան 900 կասկածելի դեպք, որից 220 կասկածելի մահ, 101 հաստատված, 10 մահ: Սակայն նշվել է, որ իրական համաճարակը ավելի մեծ է:

Ուգանդայում հաստատվել է, ըստ Եվրոպական հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, 7 դեպք 1 մահվան ելքով, ԱՀԿ տվյալներով՝ 5 դեպք 1 մահվան ելքով։ 

ԱՀԿ-ն իր աջակցություն է ցուցաբերում՝

կոնտակտների հետագծման,

բժշկական կենտրոնների ստեղծման,

լաբորատոր կարողությունների ուժեղացման,

դեպքերի կառավարման,

վարակի վերահսկման և կանխարգելման,

ռիսկերի հաղորդակցմանը և հանրային իրազեկման առումով։

 ԱՀԿ-ն շարունակում է գնահատել ռիսկը՝ տարածաշրջանային մակարդակում՝ բարձր, գլոբալ մակարդակում՝ ցածր։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էբոլայի բռնկումն արագորեն տարածվում է