«Հրապարակ». Հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ
Օրվա մամուլ
08:32 27/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ավելի քան երեք տարի է՝ ՀՀ իշխանությունները չեն կարողանում անգամ զինվորական նոր համազգեստի հարցը լուծել, թեպետ մեծ-մեծ խոսում են բանակը սպառազինելու, մարտունակ դարձնելու մասին։

Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում դեռևս 2023 թ. նոյեմբերի 15-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոստանում էր, որ մինչև 2024 թվականը նոր համազգեստը պատրաստ կլինի, այժմ 2026-ի կեսն ենք հատել, սակայն հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ։

Մեր տեղեկություններով, իշխանությունները մոտ 5 հազար նոր համազգեստ են ձեռք բերել, որոշ տեղեկություններով՝ ամերիկյան ընկերություններից, որպեսզի մայիսի 28-ի զորահանդեսին մասնակցող զինվորականները նոր համազգեստով ներկայանան, սակայն ամբողջ բանակին նոր համազգեստը, ըստ հրամկազմի, հասանելի կդառնա միայն եկող տարվա վերջին։

Ի դեպ, զորահանդեսից առաջ արդեն քանի օր է՝ շքերթի փորձերի անվան տակ ռազմական տեխնիկան մայրաքաղաքի փողոցներով պտտեցնում են: Մասնագետներն ասացին, որ դրանք հիմնականում հնդկական տեխնիկա են՝ պիկապ ավտոմեքենաներ, զինվորական բեռնատարներ:

Իսկ Զինված ուժերի հրամանատարական կազմն ի սկզբանե դժգոհ է եղել նոր տեխնիկայի որակից, և կարծես չեն սխալվել․ մեզ ասացին, որ հենց փորձերի ժամանակ մի քանի պիկապի շարժիչ խափանվել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հայկական բանակը հին համազգեստի հույսին է դեռ