Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ում հետախուզական վարչության նախկին աշխատակը 40 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 300 ոսկե ձուլակտոր է գողացել
ԱՄՆ-ում ձերբակալվել է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից՝ 40 միլիոն դոլար արժողությամբ ավելի քան 300 ոսկե ձուլակտոր գողանալու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է CBS-ը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը։
Հետաքննությունների դաշնային բյուրոն մեղադրում է Դեյվիդ Ռաշին ոչ միայն ոսկե ձուլակտորները յուրացնելու, այլև «խաբեությամբ ուռճացված աշխատավարձ ստանալու և զինվորական արձակուրդ ստանալու», ինչպես նաև իր զինվորական ծառայության և կրթության մասին կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ։