Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վարչական դատարանի նախագահի՝ Կարեն Զարիկյանի հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վճռի արդյունքում, ըստ ներկայացված իրավական գնահատականների, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքը դուրս է եկել Արցախի տնօրինման շրջանակից։
Դատավարական գործընթացի ընթացքում, ինչպես նշում է իրավաբան Ռոման Երիցյանը, դատարանը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը ներգրավել որպես երրորդ անձ, ինչի հետևանքով վերջինս զրկվել է իր շահերը ուղղակիորեն պաշտպանելու հնարավորությունից։ Երիցյանն այս որոշումը որակել է որպես անհիմն և աբսուրդային՝ հայտարարելով, որ պատրաստվում է այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան։ Վարչական դատարանի նախագահը տվյալ գործով եղել է Կարեն Զարիկյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում