«Հրապարակ». Օրենքով գողերը դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները
Օրվա մամուլ
08:41 28/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Օրենքով գողերը դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ի տարբերություն հայաստանաբնակ օրենքով գողերի, որոնցից շատերը դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները և առաջիկա ընտրություններից առաջ «ընտրական տասովկաների» մեջ են, նրանց ռուսաստանաբնակ կոլեգաներն արմատական են տրամադրված Արցախ հանձնած, հազարավոր զոհերի պատասխանատու Փաշինյանի մասով և ճիշտ հակառակ դիրքորոշումն ունեն: Նրանք իրենց հետ փոխկապակցված անձանց հորդորում են՝ չընտրել Փաշինյանին:

ՀՀ իրավապահներին հրահանգ է իջեցվել՝ ամեն կերպ խոչընդոտել դրան: Օրերս հայտնի դարձավ, որ նրանց թիրախում է հայտնվել Գորիսում բնակվող օրենքով գող Արտեմ Դոռունցը, որի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, հետախուզում հայտարարվել, և իրավապահներն այնքան են չափուսահմաններն անցել, որ անգամ նրա անչափահաս դստերն են դպրոցից` դասընկերների և ուսուցիչների աչքի առաջ բերման ենթարկել:

Դրանից Դոռունցն ավելի է վրդովվել` մենք տեղեկացանք, որ նա քսիֆ է ուղարկել բերդերի իր «ախպերներին», որ կազմակերպեն Նիկոլ մերժելու գործընթացը։ Ասում են՝ նրան մատնել է գորիսեցի պատգամավոր, նախկին գաիշնիկ Արմեն Խաչատրյանը, որը հանգրվանել է Գորիսում և կազմակերպում է ՔՊ-ի տեռորը տեղի բնակչության նկատմամբ, որ գոհացնի Նիկոլ Փաշինյանին:

Մեզ ասացին, որ օրենքով գողին գաղտնալսել են և դրա հիման վրա են հարուցել վարույթը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Օրենքով գողերը դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակիցները