Քննչական կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով
Իրավունք
19:35 28/05/2026
Հայաստան

Քննչական կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Գեղամի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Մացակի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Վրույրի ԱՍԼԱՆՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Լևոն Արտուշի ԵՂՈՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Արմեն Հրաչյայի ՄԱՐԳԱՐՅԱՆԸ պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քննչական կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով