Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ կա տվել են, մի բան է մնացել, որ անեն, ինչը թույլ չենք տալու. Նարեկ Կարապետյան
«10 օրվա մեջ ունենք շրջադարձային իրադարձություն. մենք առերեսվելու ենք Հայաստանի պատմության ամենավճռորոշ ընտրության։ Ընտրությունը երկու բանի մեջ է՝ շարունակելո՞ւ ենք այսպես շարժվել, թե՞ փոխվելու է Հայաստանի ընթացքը, թե՞ վերակառուցվելու է Հայաստանը»,-Եղվարդում նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, եթե ընթացքը չփոխվի, մենք ունենալու ենք «հյուրեր» մեր երկրում, ինչի մասին գուժում է հարևան երկրի ղեկավարը։
«Նա հայտարարում է, որ խաղաղության պայմանագրից հետո վերադառնալու են, իրենց ասելով, «Արևմտյան Ադրբեջան»։ Հայաստան գալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Ադրբեջանցիների հետ միասին ապրելու, առևտուր անելու մասին հայտարարել է նաև Ազգային ժողովի նախագահը»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Ըստ նրա, այսօր մի փոքրիկ խմբակ փորձում է բացել Սյունիքի դարպասները։
«Ինչ կա տվել են, մի բան է մնացել՝ դռները բացել, թողել գան, այստեղ ապրեն ադրբեջանցիները։
Խաղաղություն ամեն դեպքում լինելու է։ Կա երկու խաղաղություն՝ կամ 10 օրից բոլորս փոփոխություն ենք բերում, ունենում ենք ամուր խաղաղություն՝ Հայաստանում առանց ադրբեջանցու, կամ ունենում ենք թույլ խաղաղություն, որի դեպքում սկսելու են հայկական տարածքները քիչ-քիչ բնակեցնեն ադրբեջանցիներով»,- ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ իրենց ծրագիրն է՝ պահել հայկական հողը, ստեղծել լավ տնտեսություն, որ աշխատատեղեր ստեղծվեն ու դրսից հայերը կարողանան վերադառնալ Հայաստան։
«Այսինքն մեր ծրագիրն է՝ այնպես անել, որ չթողնել ադրբեջանցիները գան, այնպես անել, որ հայերը չգնան»,- ասաց Ն. Կարապետյանը՝ նշելով, որ այլ ճանապարհ չկա։