Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինքը նման հայտարարություններ է անում, որովհետև վստահ է, որ չի վերադառնա աշխատանքի.Սամվել Կարապետյան
«Ինքը նման հայտարարություններ է անում, որովհետև վստահ է, որ չի վերադառնա աշխատանքի»,- արձագանքելով ԵԱՏՄ-ի հետ խնդիրները վերընտրվելուց հետո լուծելու Փաշինյանի խոստմանը՝ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը
Նա նկատեց, որ Փաշինյանը սպառել է բոլոր ռեսուրսները, քանի որ նրա բոլոր քայլերը վնասեում են պետությանը և արդեն փորձանքը փորձանքի հետևից բերել է մեր ժողովրդի գլխին, հետևաբար՝ հունիսի 7-ին պետք է գնալ ընտրության և հեռացնել գործող իշխանությունը, որպեսզի պետությունը զարգանա։
Կարապետյանն աաց, որ դեմ է ՌԴ-ից գազի թանկացման մասին հայտարարություններին։
«Բայց ես հասկանում եմ, որ այն արվում է մեր իշխանության կողմից վարած հակառուսական քաղաքականության դեմ»,- ասաց Կարապետյանը և հիշեցրեց իր նախորդ հայտարարությունները, ըստ որոնց՝ Հայաստանը փոքր երկիր է և իրավունք չունի թշնամական հարաբերություններ ունենալ գերտերությունների հետ, առավել ևս Ռուսաստանի հետ, քանի որ մեր տնտեսությանը, հատկապես գյուղատնտեսության 90-ը կախված է Ռուսաստանից։
«Մենք մեր անիմաստ քայլերով, հայտարարություններով ամեն օր փչացնում ենք այդ հարաբերությունները և սպասում ենք, որ մեզ այդ ամեն ինչը կներեն, բայց դա չի ներվում։ Երբ անցնում ես կարմիր գծերը՝ ոչ մի երկրի կողմից չի ներվում»,-ասաց Կարապետյանը։
Նա նաշեց, որ բոլոր հզոր պետությունների հետ պարտավոր ենք լավ հարաբերություններ պաշտպանել՝ ժողովրդի անվտանգության և տնտեսության զարգացման համար։