Թրամփն ու Ռուբիոն ընտրություններից առաջ աջակցություն էին հայտնել Օրբանին, և նա տուն գնաց. Քաղաքագետը Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու մասին
Քաղաքական
17:22 28/05/2026
Հայաստան

Թրամփն ու Ռուբիոն ընտրություններից առաջ աջակցություն էին հայտնել Օրբանին, և նա տուն գնաց. Քաղաքագետը Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու մասին

«Չգիտեմ Ձեզ ոնց, բայց ինձ էս սցենարը մեծ հաշվով շատ դուր ա գալիս: Ընտրություններին համարյա էլ օր չմնաց»,- նշել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու փաստին։ 

«Վերջին անգամ Թրամփը այսքան հրապարակային աջակցություն տվել էր մեկ էլ Վիկտոր Օրբանին։ Բառ չէր խնայել՝ «Օրբանը ուժեղ առաջնորդ է, պաշտպանում է իր երկիրը, սահմանները, ազգային շահերն ու ավանդական արժեքները»: Ընտրությունից օրեր առաջ նույնիսկ հեռախոսով մտնում էր քարոզարշավ, կոչ անում աջակցել նրան, ասում՝ «հիանալի առաջնորդ է»: Մարկո Ռուբիոն էլ ընտրություններից առաջ Օրբանին աջակցելու քաղաքական այց էր կազմակերպել՝ ասելով «ձեր հաջողությունը մեր հաջողությունն է», ընդգծելով, որ ԱՄՆ-ի շահերից է, որ Հունգարիան հաջողի Օրբանի ղեկավարությամբ։

Թե ինչ եղավ հետո շատ տխուր էր Օրբանի համար: Նա գնաց տուն։

Հիմա նույն սցենարի մեջ Թրամփը ընտրությունից օրեր առաջ հրապարակային աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին՝ գովելով նրա առաջնորդությունն ու «ժողովրդավարական բարեփոխումները», իսկ Մարկո Ռուբիոն նույն տոնի մեջ ստորագրում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ և աջակցություններ փոխանցում:

P.S. Չգիտեմ Ձեզ ոնց, բայց ինձ էս սցենարը մեծ հաշվով շատ դուր ա գալիս: Ընտրություններին համարյա էլ օր չմնաց»,- գրել է նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփն ու Ռուբիոն ընտրություններից առաջ աջակցություն էին հայտնել Օրբանին, և նա տուն գնաց. Քաղաքագետը Թրամփի՝ Փաշինյանին աջակցելու մասին