Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի. Սաակաշվիլին դիմել է հայերին
Քաղաքական
16:13 28/05/2026
Տարածաշրջան

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի. Սաակաշվիլին դիմել է հայերին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է հայ ժողովրդին՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

«Սիրելի՛ հայ հարևաններ, դուք ուզո՞ւմ եք նման երկիր։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, անկախ նրանից, թե որքան քննադատաբար եք մոտենում ներկայիս կառավարությանը։ Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը կարող է նույնը անել։ Այժմ, երբ դուք վայելում եք և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի աջակցությունը, մի՛ բաց թողեք այս հնարավորությունը և մի՛ մեկուսացեք աշխարհից», - գրել է Սաակաշվիլին։

Հիշեցնենք՝  երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնեց, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակը՝ ուղղված Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը; Նամակով տեղեկացվում է, որ եթե Հայաստանի ԵՄ-ին անդամակցության գործընթացը շարունակվի, Մոսկվան «կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder