Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պարեկներն ու գյուղի բնակիչները մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են որոնվող 6-ամյա 2 տղաներին.
Մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում 3 ժամից ավելի է՝ որոնում են գյուղի երեխաներին։
«Նշված գյուղ են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Գյուղ են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտ 10 փրկարարներ։Երեխաների որոնողական աշխատանքներին միացել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Սևանի համայնքային ոստիկանները, Գեղարքունիքի քրեական ոստիկանները, պարեկներն ու փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացրել տարբեր հատվածներում, և ժամը 20։10-ի սահմաններում փրկարարներն ու պարեկները երեխաներին ողջ և առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ննջասենյակներից մեկում։ Որոնվող երեխաները հորեղբոր տղաներ են»,-հայտնում է shamshyan.com-ը։