Ի՞նչ հիվանդություններից է սուրճը պաշտպանում
Առողջություն
14:07 28/05/2026
Աշխարհ

Ի՞նչ հիվանդություններից է սուրճը պաշտպանում

Վերջին ուսումնասիրությունները հաստատել են, որ սուրճի կանոնավոր օգտագործումը ոչ միայն աշխուժացնում է, այլև օգնում է պաշտպանել օրգանիզմը տարիքային հիվանդություններից: Բժիշկ-փորձագետ Եկատերինա Դեմյանովսկիխը URA.RU-ի հետ զրույցում բացատրել է, թե ում է օգտակար սուրճը, և ով պետք է խուսափի դրանից:

Նրա խոսքով, պոլիֆենոլների բարձր պարունակության շնորհիվ սուրճը գործում է որպես հզոր հակաօքսիդանտ՝ պաշտպանելով բջիջները օքսիդատիվ սթրեսից, որը արագացնում է ծերացումը: Կաֆեստոլ և կահվեոլ  միացությունները խթանում են նյարդային բջիջների մահը կանխող նյութերի արտադրությունը՝ նվազեցնելով Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունների առաջացման ռիսկը:

Կոֆեինը, իր հերթին, արգելափակում է ադենոզինի՝ հոգնածության մասին ազդարարող նեյրոհաղորդիչի ընկալիչները։ Սա հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի խթանմանը, ինչի արդյունքում առաջանում է զգոնության զգացում, բարելավվում է ուշադրությունը, հիշողությունը և տեղեկատվության մշակման արագությունը։

Կոֆեինի նկատմամբ գերզգայունություն ունեցող մարդիկ, հղի կանայք, երեխաները և դեռահասները պետք է սահմանափակեն կամ ընդհանրապես բացառեն սուրճի օգտագործումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder