Հակոբ Արշակյանը «բացատրեց», թե ինչու են պատգամավորները բացակայում նիստերի դահլիճից
Քաղաքական
10:50 29/05/2026
Հայաստան

Հակոբ Արշակյանը «բացատրեց», թե ինչու են պատգամավորները բացակայում նիստերի դահլիճից

Ազգային ժողովի նիստում ժամը 10:00-ի դրությամբ անհրաժեշտ թվով պատգամավորներ չգրանցվեցին, քվորում չապահովվեց և նիստը հետաձգվեց։ Գրանցվեց ընդամենը 3 պատգամավոր՝ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 

«Նախընտրական պայքարի այս փուլում պատգամավորներն իրենց բնակավայրերում քաղաքացիներին ներկայացնում են իրենց հաշվետվություններն՝ ակնկալելու վստահություն  նոր կառավարություն կազման հարցում, ակնկալելու քվե։ Այսպիսով, նրանք իրենց հաշվետվությունները ձեզ ներկայացնելու համար են բացակայում նիստերի դահլիճից»,- ասաց Արշակյանը։ 

Նա տեղեկացրեց որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:

Հիշեցնենք, որ ԱԺ երթական քառօրյան մեկնարկել է մայիսի 26-ից, սակայն մինչ օրս որևէ նիստ չի կայացել քվորում չապահովվելու պատճառով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակոբ Արշակյանը «բացատրեց», թե ինչու են պատգամավորները բացակայում նիստերի դահլիճից