Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանի բերդեցի աջակիցները պահանջեցին ելույթը շարունակել կարկուտի տակ
«Ժողովուդ ի՞նչ անենք»,-Բերդում քարոզչական հանրահավաքին հավաքվածներին հարցրեց Նիկոլ Փաշինյանը՝ այն բանից հետո, երբ անձրևին փոխարինեց կարկուտը։
Քաղաքացիներն արձագանքեցին. «Լավ է, լավ է..»։
«Ես խնդիր չունեմ, դուք եք թրջվելու»,-ասաց Փաշինյանը
Հավաքվածները պահանջեցին. «Շարունակեք»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շոտ կավարտի և շարունակեց խոսել զինվորական շքերթից. «Ես ուզում եմ ձեզ շնորհավորել նոր բանակի կապակցությամբ, որովհետև այն, ինչը, որ դուք տեսաք երեկ, բացարձակապես նոր բանակ էր, չկար մի զենք, որն ուրիշը օգտագործել է և հետո փոխանցել է մեզ»։
Չնայած խոստմանը՝ Փաշինյանը կրկնեց ընտրողին մոտիվացնող և համոզող կարգախոսերը։
«Դե վերջ, ժողովուրդ ջան, գնացեք չայ խմեք, որ չմրսեք, ես լուրջ եմ ասում»,- ասաց Փաշինյանը, բայց նորից շարունակեց իր «ձեռքբերումների» մասին խոսքը, վերջում էլ ելույթի ժամանակահատվածի չափ երկար քարտեզներ բաժանելով հասավ ավտոբուս։