Այդպիսի բան ոչ ոք չի արել, ո՛չ Երրորդ նախագահը, ո՛չ ես, ո՛չ Առաջին նախագահը. Ռոբերտ Քոչարյան
Քաղաքական
23:43 29/05/2026
Հայաստան

Այդպիսի բան ոչ ոք չի արել, ո՛չ Երրորդ նախագահը, ո՛չ ես, ո՛չ Առաջին նախագահը. Ռոբերտ Քոչարյան

«Եթե ես լինեի նախագահ՝ 44-օրյա պատերզմը չէր սկսվի։ Հայաստանը հրահրեց 44-օրյա պատերազմը. ամեն ինչ արեց, որ պատերազմը սկսվի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում Հայտարարեց Ռոբերտ Քոչրայանը։

Պետրոս Ղազարյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը նշանակում է Ալիևի պաշտպանություն, երբ Արցախի հերոսը հայտարարում է, որ Հայաստանն է հրահրել պատերազմը, և հարց տվեց, թե այն արդյո՞ք Ալիևի փաստաբանությունը չէ։

 «Ոչ, Ալիևի փաստաբանը Նիկոլ Փաշինյանն է»,-ասաց Քոչարյանը և հիմնավորեց իր ասածը՝ շարունակելով. «Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրեն գժի տեղ է դրել, որ չբանակցի(ինքն է ասել), ինքը ձախողել է բանակցային պրոցեսը։ Ձախողելով բանակցային պրոցեսը՝ Փաշինյանը Ալիևի համար լեգիտիմացրել է հարձակվելու հանգամանքը։ Երկրորդ՝ միակ ՀՀ ղեկավարն է, որը տարածքային պահանջներ է ներկայացրել Ադրբեջանին՝ ասել է Արցախը Հայաստան է և վերջ»։

 Նա ասաց, որ երբեք նման բան չի ասել և բանակցել է մի տարբերակ, որը ենթադրում էր ինքնորոշման ճանաչում, հիշեցնելով, որ Եվրախորհրդում ինքը հայտարարել է, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (բայց՝ առանց Արցախի)։

 «Բանակցության ձախողում, ներքին լարվածությունը, հայտարարություն, որ Արցախը Հայաստան է և վեր, ուրեմը՝ հույս մի ունեցիր, որ բանակցային ճանապարհով կարող ես ինչ-որ բան ստանալ։ Այդպիսի բան ոչ ոք չի արել, ո՛չ Երրորդ նախագահը, ո՛չ ես, ո՛չ Առաջին նախագահը և սա կազուս բելի է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով երրորդ գործոնը՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացում;

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այդպիսի բան ոչ ոք չի արել, ո՛չ Երրորդ նախագահը, ո՛չ ես, ո՛չ Առաջին նախագահը. Ռոբերտ Քոչարյան