Լավ կլինի՝ էդ խաղաղությունը գնա Ադրբեջանում բերի, մենք մի քիչ հանգիստ ապրենք․ Սամվել Կարապետյան
Քաղաքական
18:44 29/05/2026
Հայաստան

Լավ կլինի՝ էդ խաղաղությունը գնա Ադրբեջանում բերի, մենք մի քիչ հանգիստ ապրենք․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների հետ։

«Զարգացնենք մշակույթը մարզերում, քանի որ այն բացարձակ գոյություն չունի։ Դուք գիտեք, որ մարդիկ աղքատ են ապրում, ոչ ոք հնարավորություն չունի գալ Երևան, կինոթատրոն, թատրոններ գնան, այսինքն՝ դրանով էլ զարգացվածության մակարդակը հասել է զրոյի»,- իր խոսքում նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝  մշակույթը պետք է արագ հասցնել մարզեր,գյուղեր, որ բոլոր մարզերում կինոթատրոններ, թատրոններ լինեն, թեկուզ՝ փոքր, բայց երիտասարդները զբաղմունք ունենան։

«Մենք դա արել ենք Տաշիրում, բոլոր խմբակները կան, երեխաները զբաղվում են։ Բայց սա պետք է անել համատարած բոլոր մարզերում։ Մենք ունենք արդեն նախագծեր՝ սկզբից սկսում ենք մարզկենտրոններից։ Մեկ շենքի մեջ լինելու է ամեն ինչ՝ սկսած սպորտային, ժամանակակից հատվածից, վերջացրած կինոթատրոններ, թատրոններ և այլն։ Զարգացման համար միջոցառումներ ստեղծելու ենք, հասկանում ենք՝ մեր երկրի ներկա խնդիրները, ցանկություն  և հնարավորություններ ունենք՝ թե՛ անձնական, թե՛ այլ։ Շատ արագ կտեսնեք այդ , բայց մենք ձեր կարիքը ունենք, մեր մշակույթի գործիչների կարիքը ունենք, մեր երգիչների կարիքը ունենք»,- շարունակեց Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով իշխանության կողմից ճնշումներին, Կարապետյանն ընդգծեց․

«Մարդիկ ընդամենը իրենց կարծիքն են ասում, բռնում բոլորին, տանում, լցում են բանտերը։ Անտեղի մարդկանց ձերբակալում են։ Եթե էդքան տղա եք՝ հայտարարեք, որ մենք արդեն Հյուսիսային Կորեա ենք, էլ ոչ մեկը իրավունք չունի միտինգ անելու, ոչ ոք իրավունք չունի թարս խոսք ասելու կամ էլ, եթե խաբել եք մեզ, թե ժողովրդավարական երկիր ենք,   ուրեմն հանգիստ պահեք ձեզ»,- ասաց քաղաքական գործիչը։

 Անդրադառնալով իշխող ուժի բերած խաղաղությանը, Կարապետյանը կարծիք հայտնեց․ «Ասում են՝ խաղաղություն են բերել։ Լավ կլինի՝ էդ խաղաղությունը գնա Ադրբեջանում բերի, մենք մի քիչ հանգիստ ապրենք, որովհետև իր բերած խաղաղության ժամանակ հայ չի ապրում։ Որտեղ խաղաղություն է բերում, այնտեղ միանգամից հայաթափվում է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավ կլինի՝ էդ խաղաղությունը գնա Ադրբեջանում բերի, մենք մի քիչ հանգիստ ապրենք․ Սամվել Կարապետյան