Այն թռչում և փայլում էր. Եվս մեկ ռուս երգչուհի է ՉԹՕ տեսել
Մշակույթ
17:27 29/05/2026
Աշխարհ

Այն թռչում և փայլում էր. Եվս մեկ ռուս երգչուհի է ՉԹՕ տեսել

«Սերդցե մագնիտ» խմբի երգչուհի Սոգդիանան մի հասարակական միջոցառման ժամանակ խոստովանել է, որ տեսել է ՉԹՕ: Նրան մեջբերել է kp.ru-ն։

Ըստ երկգչուհու՝ նա և իր որդին վերջերս երկնքում տեսել են հսկայական փայլող գունդ: Նա նաև լրագրողներին ցույց է տվել իր հեռախոսով տեսանյութ։

«Նայեք, այն թռչում է, փայլում է», - ասել է Սոգդիանան։

42-ամյա արտիստը դարձել է ևս մեկ ռուս երգչուհի, որը պնդում է, որ հանդիպել է չբացահայտված թռչող օբյեկտի: Կատյա Լելը պարբերաբար մամուլին պատմում է այլմոլորակայինների հետ հանդիպումների և դրանց հետևանքների մասին: Իսկ 2026 թվականի սկզբին Լելը հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգի մոտ Լերա Կուդրյավցևայի ընկերոջ կողմից արված լուսանկարներում նույնպես պատկերված է ՉԹՕ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այն թռչում և փայլում էր. Եվս մեկ ռուս երգչուհի է ՉԹՕ տեսել