Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». ԱԱԾ շենքի վրա դյուրավառ շշեր նետելու գործով հապճեպ հայտարարել է նախաքննության ավարտի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահներին տված ցուցմունքում Րաֆֆի Մանդալյանը բացատրել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։
Մանդալյանը նշել է, որ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, իր ձևակերպմամբ, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։
Նշենք, որ պաշտպանական կողմը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել վերադաս դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին և այլ կառույցների։ Սակայն, ըստ տեղեկությունների, նախաքննական մարմինը, դեռևս չունենալով անգամ վերադաս դատախազի պատասխանը, հապճեպ կերպով հայտարարել է նախաքննության ավարտի մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում