Անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. Գոհար Ղումաշյան
Հասարակություն
13:21 30/05/2026
Հայաստան

Անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար. Գոհար Ղումաշյան

«Մինչ իշխանությունները լուսավոր ապագա են խոստանում, Հայաստանում շատ ընտանիքներ պարզապես փորձում են գոյատևել։ Այսօր Հայաստանում շատ ընտանիքներ հետաձգում են երեխա ունենալը, ոչ թե չեն ցանկանում, այլ հնարավորություն չունեն»,-նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Նրա խոսքով,  «Ուժեղ Հայաստան»-տ գալիս է փոփոխություններ կատարելու՝ առաջարկելով 2 միլիոն դրամ` 4-րդ երեխայի համար,  անվճար բնակարան` 5-րդ երեխայի համար։

«Փոփոխությունը գալիս է 3-րդ քվեաթերթիկի հետ։ Փոփոխությունը բերելու է ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը»,-նշում է Գ. Ղումաշյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder