Դանիել Իոաննիսյանը հեռացրել է Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը
Քաղաքական
14:20 30/05/2026
Հայաստան

Դանիել Իոաննիսյանը հեռացրել է Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը

«ԿԸՀ հորդորով (ոչ պահանջով), ի հարգանք 10+ տարվա գործընկերության, հեռացնում եմ թեկնածուներից մեկի մասին շաբաթվա սկզբում կատարածս գրառումը»,- այս մասին հայտնել է Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, «Անկախ դիտորդ» դիտորդական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը։

«Բայց, քանի որ հարցն այդ ռակուրսից շատ քննարկվեց, ասեմ, որ եթե ԿԸՀ անդամներին ներկայացնող պահանջը օրենսդիրը ձևակերպել է «զսպվածություն», դիտորդի համար սահմանված պահանջը «չեզոքություն» է։

Հետևաբար բառապաշարի առումով նույնանման ակնկալիքներ չեն կարող լինել դիտորդից ու հանձնաժողովի անդամից»,- գրել է նա։ 

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն մերժել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը, որով պահանջում էր զրկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Դանիել Իոաննիսյանին դիտորդական մանդատից։ Հանձնաժողովը միաժամանակ  Դանիել Իոաննիսյանին կոչ է արել վերացնել ԼՀԿ-ի մասին բացասական գրառումներն ու չկրկնել դրանք։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դանիել Իոաննիսյանը հեռացրել է Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը