Թեհրանում և Յազդում կկայանա Իրան-Աֆրիկա չորրորդ տնտեսական համաժողովը
Քաղաքական
16:37 30/05/2026
Տարածաշրջան

Թեհրանում և Յազդում կկայանա Իրան-Աֆրիկա չորրորդ տնտեսական համաժողովը

Իրանը կհյուրընկալի Իրան-Աֆրիկա տնտեսական համագործակցության չորրորդ համաժողովը։ Այս մասին հայտնում է Mehrnews-ը։ Իրանի պաշտոնյաները հայտարարել են, որ համաժողովը կանցկացվի Թեհրանում և Յազդում,  քանի որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է ընդլայնել առևտրային կապերը աֆրիկյան երկրների հետ։

Յազդում տեղի ունեցած համակարգող հանդիպում, որին մասնակցել են նահանգային պաշտոնյաները, արտաքին գործերի նախարարի օգնականը և Արևելյան Աֆրիկայի դեպարտամենտի ղեկավարը,  նախարարության ներքին ներկայացուցչությունների ղեկավարը: Հավաքը կենտրոնացած էր գագաթնաժողովի լոգիստիկ և բովանդակային նախապատրաստական ​​աշխատանքների վրա:

Պաշտոնյաները շեշտել են միջազգային ներգրավվածության զարգացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը և համաձայնության են եկել միջոցառումը Յազդում անցկացնելու կազմակերպման շուրջ։

Գագաթնաժողովը նախատեսված է Իրանի և աֆրիկյան երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման համար։ Գագաթնաժողովի ամսաթվերը անմիջապես չեն հայտարարվել։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թեհրանում և Յազդում կկայանա Իրան-Աֆրիկա չորրորդ տնտեսական համաժողովը