«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի կրթական ծրագիր վերադառնալու հարցը մենք առաջինն ենք դնելու. Նարեկ Կարապետյան
Կրթություն, գիտություն
15:18 30/05/2026
Հայաստան

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի կրթական ծրագիր վերադառնալու հարցը մենք առաջինն ենք դնելու. Նարեկ Կարապետյան

«Կրթական համակարգն այլընտրանք է տալու, երեխաներ ուսումնասիրելու են հայրենաճանաչություն, հայրենիքի, եկեղեցու պատմություն։ Դպրոցներում «Եկեղեցու պատմությունը» առարկայի վերականգման հարցին առաջինն ենք դնելու։»,- Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանի հետ խոսելով կրթական ծրագրերի մասին՝ ասաց « Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Խոսելով պատմությունից՝ Կարապետյանը նշեց.  «Պատմության բոլոր պրոցեսներին տեսնում ես հայերի մասնակցությունը»։

Ըստ նրա, մինչև  պատմության առարկան ուսումնասիրելը՝ պետք է սովորեն հայրենաճանչություն։

«Հայրենաճանաչությունը քո հայրենիքի սահմանները ճանաչելու ամենակարևոր առարկան է։ Երբ որ հայրենաճանաչությունը կա, դրանից է սկսվում հայրենասիրությունը։

Երբ որ մեր հասարակությունը հասկանա, թե ինչի տեր ենք մենք, դա հեղափոխական նշանակություն կլինի հայերի համար որպես ազգ, որն այսքան դարերի ընթացքում, այսքան ճնշումների ընթացքում պատվով հասել է այս օրը»,- ասաց նա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder