Հայոց ինքնությունը կորցնելու վտանգն այսօր ճնշում է բոլորիդ. Վարդան Ղուկասյանը մեկուսարանից կոչ արեց ընտրել «Ուժեղ Հայաստանին»
Քաղաքական
21:23 30/05/2026
Հայաստան

Հայոց ինքնությունը կորցնելու վտանգն այսօր ճնշում է բոլորիդ. Վարդան Ղուկասյանը մեկուսարանից կոչ արեց ընտրել «Ուժեղ Հայաստանին»

«Դուք բազմիցս ցույց եք  տվել ձեր կամքն ընդդեմ թուրքահպատակների իշխանության, գիտեմ՝ հայոց ինքնությունը կորցնելու վտանգը այսօր ճնշում է բոլորիդ։ Բայց մի վհատվեք՝ ժամանակը հասյալ է, ոտքի ելեք»,- Գյումրիում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութում ասում է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ կոչ անելով  գյումրեցիներին ընտրել «Ուժեղ Հայաստանին»։ 

Նա նշում է, որ եկել է ժամանակը ուժեղանալու իսկական հայորդու ղեկավարությամբ, որ «էլ թուրքի առաջ գլուխներս չկախենք, եկել է աղքտությունն ու ատելությունն արմատախիլ անելու ժամանակը»։ 

«Սա է մեր ընտրությունը այս ճակատագարական պահին՝ կամ դառնալ թուրքահպատակ կամ փրկել հայոց ինքնությունը»,- ասում է Ղուկասյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայոց ինքնությունը կորցնելու վտանգն այսօր ճնշում է բոլորիդ. Վարդան Ղուկասյանը մեկուսարանից կոչ արեց ընտրել «Ուժեղ Հայաստանին»