Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մահ վախից. սա պարզապես փոխաբերություն չէ, այլ իրական բժշկական սցենար։ Սա բացատրել է ՌԴ Պետական մանկավարժական համալսարանի բժշկական ֆակուլտետի վիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Ալեքսանդր Ումնովը։
Վիրաբույժի խոսքով, վախը հզոր սթրեսոր է օրգանիզմի համար։ Կրիտիկական պահին մակերիկամները ակնթարթորեն արտազատում են ադրենալինի կրիտիկական դոզա։ Սա շղթայական ռեակցիա է առաջացնում. արյան անոթները կտրուկ նեղանում են, ինչը հանգեցնում է հյուսվածքներում թթվածնի պակասի։ Հատկապես վտանգավոր են պսակաձև (սրտի) և ուղեղային զարկերակների սպազմերը։
Արյան ճնշումը կտրուկ բարձրանում է՝ վայրկյանների ընթացքում մի քանի անգամ մեծացնելով միոկարդի վրա բեռը։ Միաժամանակ, ադրենալինը խաթարում է սրտի էլեկտրահաղորդականությունը՝ առաջացնելով առիթմիա։ Առավել ծանր դեպքերում զարգանում է փորոքային ֆիբրիլյացիա՝ քաոսային կծկում, որի ժամանակ սիրտը դադարում է արյուն մղել, ինչը հանգեցնում է կլինիկական մահվան։
Gazeta.ru-ի հաղորդմամբ, Ումնովը նշել է, որ մահվան ռիսկը զգալիորեն մեծանում է, եթե մարդն ունի սրտի հետ կապված խնդիրներ (ախտորոշված կամ վաղ փուլում գտնվող): Բժշկի խոսքով, ողբերգությունը կանխելու միակ միջոցը ռիսկի չգնալ, հնարավորության դեպքում ծայրահեղ վախի պատճառ հանդիսացող իրավիճակներից խուսափել: