«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի թիրախում Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են
Օրվա մամուլ
08:22 30/05/2026
Հայաստան

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի թիրախում Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են

«Հրապարակ» թերթը գրում է.

 «Ինչպես տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է տեռոր անել արցախցիների շրջանում։ Նախօրեին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանուցել են, որ ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա 2-րդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր և ընտանիքի միակ կեցավայրն է։ Մեզ ասացին, որ Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, որին ծանուցել են՝ ազատել ՊՆ-ի տրամադրած ծառայողական բնակարանը: Թիրախում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են և նրանք, ովքեր այս տարիներին չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները, ուստի ստիպված կլինեն հանձնել ՊՆ-ին։ Անգամ քաղաքական չեզոքություն պահպանող արցախցիներով է զբաղվում: Մեր աղբյուրի կարծիքով, սա պայմանավորված է Փաշինյանի` արցախցիների նկատմամբ խոր ատելությամբ և Ալիևի առջև ստանձնած պարտավորություններով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի թիրախում Միքայել Արզումանյանի՝ Միշայի մտերիմ զինվորականներն են