Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ըստ միջազգային գնահատականների, ՀՀ բնակչության 18%-ից ավելի, մոտ 560 հազար մարդ, տարրական սննդի խնդիր ունի. Աշոտյան
«Նիկոլը կարող է շարունակել տեսարաններով կերակրել մեր ժողովրդին՝ շքերթ, եվրասամմիթ, համերգներ եւ փառատոններ։ Իսկ իրականությունն ավելի դաժան է»,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա գրում է. «Ըստ միջազգային գնահատականների Հայաստանի բնակչության 18%-ից ավել, մոտ 560 000 մարդ տարրական սննդի խնդիր ունի։
560 000 մեր հայրենակիցներ թերսնվածության և սննդի անապահովության սանդղակում գտնվում են ճգնաժամի մեջ։
560 000 մարդու համար հանապազօրյա հացը լրջագույն խնդիր է։
Նիկոլական ռեժիմի ներքո Հայաստանում իրավիճակն ավելի վատ է, քան Բենինում, Նիգերիայում կամ Գամբիայում։
Նիկոլը ժողովրդին հացով կերակրելու փոխարեն ստերով եւ կեղծիքներով է սնում մարդկանց։
Ամեն անգամ տեսնելով պետբյուջեի հաշվին տռզած հերթական քպականի դեմքը, հիշեք, որ նրա «գործերը լավ» են, որովհետեւ 560 000 մարդ թերսնված է»։