Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բացարձակ կեղծիք է տարածվում, թե մենք իշխանությանն ենք միանալու. Արման Թաթոյան
«Բացարձակ կեղծիք է տարածվում, թե մենք իշխանությանն ենք միանալու, նրանց ձայներն ենք տալու, կեղտոտ քարոզչություն է».- Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարեց «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը՝ հավելելով.
«Հենց տեսան, որ մեր վարկանիշն աճում է, մեր դեմ սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել...Ամեն ինչ անում են ընտրողներին մոլորության մեջ գցելու համար»։
Նրա խոսքով՝ բնակչության վրա փորձում են ազդել ոչ միայն վախ ներշնչելով, այլև իր դեմ կեղտոտ քարոզչություն իրականացնելով և որ սոցցանցերում հայտնվել են էջեր, որոնք իր դեմ սուտ քարոզչություն են անում»։
«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածու, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյաննն էլ ասաց, թե արհեստական բանականության միջոցով նյութեր են ստեղծվում, որոնք կեղծ թեզեր են պարունակում «Միասնության թևերի» մասին։