Ասում է՝ հայ ժողովրդի հետ մենք բարեկամ ենք... բայց ձեր ղեկավարությունը որոշում է մեր հետ թշնամանա. Գագիկ Ծառուկյան
Քաղաքական
13:43 31/05/2026
Հայաստան

Ասում է՝ հայ ժողովրդի հետ մենք բարեկամ ենք... բայց ձեր ղեկավարությունը որոշում է մեր հետ թշնամանա. Գագիկ Ծառուկյան

«Փաշինյանը ասում էր. «Ինձ ասում են՝ եկել է հող տալու համար, խի ես հող տվող տղու նման եմ... Արցախը Հայաստան է ու վերջ», ու միանգամից Չեխիայում հայտարարեց՝ Արցախը Ադրբեջան է ու վերջ»,- Լոռիում հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա հարց տվեց, թե այդքանից հետո Ռուսաստանը ինչ պետք է ասեր ՀՀ իշխանություններին։

«Ադրբեջանն էլ ասաց.«Եղբա՛յր, ընդունել է, որ իմ տարածքն է, թողեք գնացեք այստեղից»,- բացատրեց ծռուկյանը; Էսօր էլ Ռուսաստանի հետ թշնամանում ենք, ինչի՞ համար ենք թշնամանում»-հարցրեց ծառուկյանը։

 Նա բացատրեց որ ՀՀ քաղաքացիները գնում են ՌԴ-ում աշխատում են, ամսական 160 մլն տրասֆերտ է գալիս այնտեղից Հայաստան։

«Ռուսաստանի նախագահի ելույթը դուք լսեցիք։ Ասում է՝ հայ ժողովրդի հետ մենք բարեկամ ենք, հարազատ, մենք չենք ուզում որևիցե մի բան, բայց ձեր ղեկավարությունը որոշում է մեր հետ թշնամանա, մեր հակառակորդի հետ լավանա, կողմնորոշվեք, որոշողը դուք եք»,- բացատրեց Ծառուկյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ասում է՝ հայ ժողովրդի հետ մենք բարեկամ ենք... բայց ձեր ղեկավարությունը որոշում է մեր հետ թշնամանա. Գագիկ Ծառուկյան