Զախարովա. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում
Քաղաքական
16:46 01/06/2026
Աշխարհ

Զախարովա. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում՝ խորհրդակցություններ անցկացնելու։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Կոպիրկինը նախկինում կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք՝ ԵՄ-ի հետ Հայաստանի ղեկավարության մերձեցման քայլերի վերաբերյալ խորհրդակցությունների համար։

«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում», -ասել է Զախարովան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զախարովա. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկայումս գտնվում է Մոսկվայում