Իսրայելի ռազմաօդային ուժերը լիբանանյան 41 բնակավայրերի են հարվածել
Քաղաքական
12:29 01/06/2026
Աշխարհ

Իսրայելի ռազմաօդային ուժերը լիբանանյան 41 բնակավայրերի են հարվածել

Իսրայելական ռազմական ինքնաթիռները կիրակի օրը հարվածել են Լիբանանի հարավում և արևելքում գտնվող 41 բնակավայրերի։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է լիբանանյան ռազմական հրամանատարության աղբյուրը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում թշնամու ինքնաթիռները հարվածել են հարավում գտնվող 40 և արևելքում գտնվող մեկ բնակավայրի»,-ասել է աղբյուրը։

Ըստ այդմ՝ օրվա ընթացքում մի քանի հարվածների ալիքով հարձակման են ենթարկվել որոշ բնակավայրեր։ Նաբաթիե և Տյուրոս քաղաքները օրվա ընթացքում ենթարկվել են զանգվածային հարձակումների։

Սահմանին ավելի մոտ գտնվող ևս 18 բնակավայր ենթարկվել են ինտենսիվ հրետանային հարվածների: Նա հայտնել է, որ գրոհային անօդաչու թռչող սարքերը նույնպես հարվածել են մեքենաներին և այլ տրանսպորտային միջոցներին լիբանանյան տասներեք բնակավայրերում:

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել է 21 պատասխան ռազմական գործողություն՝ թիրախավորելով Լիբանանում և Իսրայելի հյուսիսում գտնվող իսրայելական ուժերին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսրայելի ռազմաօդային ուժերը լիբանանյան 41 բնակավայրերի են հարվածել