Վրաստանում հայտնաբերվել է դենգե տենդի դեպք
Տարածաշրջան
17:18 01/06/2026
Տարածաշրջան

Վրաստանում հայտնաբերվել է դենգե տենդի դեպք

Վրաստանում հայտնաբերվել է դենգե տենդի դեպք։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն։

Նրա խոսքով, անցյալ շաբաթ դենգե տենդը հաստատվել է մեկ մարդու մոտ։ Իվանե Չխաիձեն այլ մանրամասներ չի պարզաբանել։

Դենգեն վիրուսային վարակ է, փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով։ Վագրային մոծակը, որը բազմանում է ջրականգերում, հատկապես զգայուն է եղանակային պայմանների նկատմամբ: Նրանց ակտիվության գագաթնակետը տեղի է ունենում մայիսից նոյեմբեր, և դրանց խայթոցները ոչ միայն վարակի փոխանցման առումով են վտանգավոր, այլ կարող են նաև ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:

Մարդու օրգանիզմում վիրուսի ինկուբացիոն շրջանը տևում է մոտ 7-15 օր, իսկ սուր փուլը՝ 7-ից 12 օր։ Վիրուսը սկսվում է ուժեղ դողով և ջերմաստիճանի բարձրացմամբ մինչև 39-41 աստիճան։ Ախտանշաններն են՝ գլխացավ, շնչառական ուղիներից առատ սեկրեցներ, մկանների և հոդերի ցավեր, փսխում և սրտխառնոց, մարսողական համակարգի խանգարման այլ նշաններ, փորլուծություն,  արյան ճնշման անկում։

Ինչ վերաբերում է Էբոլա վիրուսին, ապա, ըստ Իվանե Չխաիձեի, Վրաստանում Էբոլայի դեպքեր չեն գրանցվել, և դրա տարածման վտանգ չկա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանում հայտնաբերվել է դենգե տենդի դեպք