Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամառը այսօրվանից մտել է իր լիազորությունների մեջ, բայց ջերմաստիճանը կնվազի, հատկապես խոնավ և քամոտ եղանակ է կանխատեսվում արեվմուտքում։ BBC-ի փոխանցմամբ, Օրինակ, Մեծ Բրիտանիայում հունիսի առաջին շաբաթվա ընթացքում եղանակը զգալիորեն կփոխվի։
Եթե վերջին օրերին երկրում գերակշռում էր արևոտ և տաք եղանակը, ապա այժմ սպասվում է ավելի զով և խոնավ եղանակ՝ Ատլանտյան օվկիանոսից մոտեցող ցիկլոնների ազդեցությամբ։
Այս շաբաթվա ամենաբարձր ջերմաստիճանը, հավանաբար, կգրանցվի այսօր՝ հասնելով մինչև 25°C-ի։ Օդերևութաբանների տվյալներով՝ Մեծ Բրիտանիան վերադարձել է իր ավելի բնորոշ՝ Ատլանտյան ազդեցությամբ եղանակային ռեժիմին։ Ռեակտիվ հոսանքի տեղաշարժի և ցածր ճնշման համակարգերի ակտիվացման հետևանքով երկիր են ներթափանցում ավելի զով և անկայուն օդային զանգվածներ։ Արդյունքում դադարել է Իսպանիայից և Ֆրանսիայից եկող տաք օդի ներհոսքը, իսկ ջերմաստիճանը մոտենում է հունիսի սկզբի միջին ցուցանիշներին։
Տեղումներն առաջիկա օրերին կտեղափոխվեն դեպի Շոտլանդիա։ Միաժամանակ երկրի արևմտյան շրջաններից սկիզբ կառնեն հորդառատ, տեղ-տեղ ամպրոպային անձրևներ, մեծ է նաև կարկուտի հավանականությամբ։
Չորեքշաբթի օրը Ատլանտյան օվկիանոսից կմոտենա հերթական ցածր ճնշման համակարգը՝ նոր անձրևներ բերելով նախ Իռլանդիա, ապա Ուելս, Անգլիա և հարավային Շոտլանդիա։
Շաբաթվա երկրորդ կեսին ևս եղանակը կմնա փոփոխական՝ անձրևների, տեղատարափերի և ամպրոպների հաճախակի դրսևորումներով։ Քամին կուժեղանա, իսկ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի՝ շատ վայրերում հասնելով ընդամենը 14-16°C-ի։
Այսպիսով, ինչպես Հայաստանում, այնպես էլ արևմտյան մի շարք երկրներում սպասում են ամռան տաքին, ինչու չէ նաև տապին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի քիչ առաջ հրապարակած կանխատեսման համաձայն, Երևանում հունիսի 1-6-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունիսի 1-ի ցերեկը, 2-6-ին առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 2- 6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։