Խոսքերս կոնտեքստից կտրել են. Ծառուկյանը պարզաբանել է իր հաջորդ մենամարտի մասին լուրերը
Սպորտ
18:12 02/06/2026
Հայաստան

Խոսքերս կոնտեքստից կտրել են. Ծառուկյանը պարզաբանել է իր հաջորդ մենամարտի մասին լուրերը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտնվել է իր իսկ հայտարարությունների կենտրոնում՝ սկզբում խոսելով իրեն սպասվող չեմպիոնական մենամարտի մասին, ապա՝ արագորեն հերքելով պաշտոնական պայմանավորվածության փաստը, փոխանցում է  armsport-ը։

Իր YouTube-յան ալիքում հայազգի մարտիկը նշել էր, որ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային և, ամենայն հավանականությամբ, կկայանա սեպտեմբերին՝ Լոս Անջելեսում: Որպես հավանական տարբերակ՝ նա շրջանառել էր բրազիլացի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրայի անունը, ինչից հետո հնարավոր ռևանշի մասին լուրերն անմիջապես տարածվեցին լրատվամիջոցներում:

Սակայն կարճ ժամանակ անց՝ հայտնի լրագրող Արիել Հելվանիի փոդքասթում, Ծառուկյանը դժգոհել է, որ ԶԼՄ-ներն իրեն ճիշտ չեն հասկացել և խոսքերը կտրել են կոնտեքստից:

«Իմ ալիքում ես ասացի, որ հնարավոր է սեպտեմբերին մենամարտեմ Օլիվեյրայի հետ, և մարդիկ անմիջապես սկսեցին հրապարակումներ անել, թե ես հաստատ կռվելու եմ նրա դեմ: Պաշտոնապես ոչինչ հաստատված չէ: Հաջորդ մենամարտս կարող է կայանալ սեպտեմբերին, հոկտեմբերին, դեկտեմբերին… կամ անգամ հաջորդ տարի: Ոչ ոք հաստատ չգիտի, թե UFC-ն ինչ որոշում կկայացնի, և ում դեմ եմ ես մենամարտելու»,- պարզաբանել է Արմանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոսքերս կոնտեքստից կտրել են. Ծառուկյանը պարզաբանել է իր հաջորդ մենամարտի մասին լուրերը