Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ
Քաղաքական
09:35 02/06/2026
Հայաստան

Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ

Տավուշի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրություններով պարզվել է՝

.Աչաջուր բնակավայրի Մշակույթի տան առաջին հարկի 31,9 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 2000 դրամով հանձնվել է վարձակալության:

.Գետահովիտ բնակավայրի Մշակույթի տան 9,2 քմ մակերեսով տարածքը, «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ, ամսական 5000 դրամ վարձավճարով հանձնվել է վարձակալության:

Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքի կողմից վարձակալության պայմանագրերը լուծվել են, վարձակալության իրավունքի պետական գրանցումները չեղարկվել են և Իջևան համայնքի տիրապետմանն ու օգտագործմանն են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող՝ 31,9 քմ և 9,2 քմ մակերեսով անշարժ գույքերը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իջևան համայնքի տիրապետմանն են վերադարձվել 2 մշակույթի տների 2 տարածքներ