«Հրապարակ». Անգամ Փաշինյանի ծննդավայր Իջևանում չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել
Օրվա մամուլ
08:39 02/06/2026
Հայաստան

«Հրապարակ». Անգամ Փաշինյանի ծննդավայր Իջևանում չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-20 մարդ էլ չէր մասնակցի: Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել, և նրա հետևորդների շարքերն էլ խիստ նոսրացել են: Այնպես, որ անգամ իր ծննդավայր Իջևանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով` չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել: Իջևանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ:

Հայտնի հրապարակը կոչվում է երգող շատրվանների հրապարակ, որտեղ երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսանքի` շատրվաններով հիանում, քայլում Աղստև գետի ափին և այլն: Այնտեղ են նաև տեղի ունենում բոլոր համերգները, միջոցառումները: Սակայն կիրակի օրը Փաշինյանի նախընտրական հավաքը տեղի է ունեցել ոչ թե Իջևանի հրապարակում, այլ նախկին զինկոմիսարիատի հարևանությամբ` բնակելի շենքերի արանքում: Իջևանցիներն այդ տարածքը վերջին տարիներին անվանում են Կասկադ: Դա բավականին փոքր տարածք է, որը լցնելը բարդ չէ, դրա համար էլ այդ տեղանքն է ընտրվել, ոչ թե Իջևանի գլխավոր հրապարակը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Անգամ Փաշինյանի ծննդավայր Իջևանում չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել