«Հրապարակ». ՔՊ-ում մեկ մարդու իշխանություն է
Օրվա մամուլ
08:35 02/06/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում մեկ մարդու իշխանություն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմին, թե հունիսի 8-ից կավարտվի ռուսական կոշտ վերաբերմունքն իրենց իշխանության նկատմամբ, և թե դա իբր պայմանավորված է Հայաստանի ընդդիմությանն աջակցությամբ։ Բանն այն է, որ ՔՊ-ում ոմանք քաջ գիտակցում են, որ եթե ռուսական սահմանափակումները երկար շարունակվեն, Հայաստանի տնտեսությունը պայթելու է` դրանից բխող լուրջ հետևանքներով։ Դա է պատճառը, որ Փաշինյանը փորձում է հանգստացնել նրանց։

Ուղղակի քանի որ ՔՊ-ում մեկ մարդու իշխանություն է և դիկտատուրա, ոչ ոք չի համարձակվում Փաշինյանին խորհուրդ տալ` միջոցներ ձեռնարկել, փորձել շտկել իրավիճակը։ Փաշինյանի հանգստացնող «թերապիան», սակայն, ոչ բոլորն են արժանահավատ համարում: Կարծում են, որ սա նրա հերթական ավանտյուրան է և պարտությունը հաղթանակ ներկայացնելու իր ոճը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ում մեկ մարդու իշխանություն է