Բիբար ա փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, վարդա ա՝ կտամ...արդյունքում բիբարի արտահանումն էլ է աճելու, վարդինն էլ. Փաշինյան
Քաղաքական
10:36 02/06/2026
Հայաստան

Բիբար ա փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, վարդա ա՝ կտամ...արդյունքում բիբարի արտահանումն էլ է աճելու, վարդինն էլ. Փաշինյան

«Պետք է մտածենք հյուսիսային երկաթուղին վերականգնելու մասին... Պարզվում է, որ արևելքից-արևմուտք ամենկարճ ճանապարհը ՀՀ հյուսիսով է անցնում՝ Իջևանով, Լոռիով Գյումրիով»,-Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում ունեցած քարոզչական հանդիպման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավաքվածներին հավաստիացրեց, որ ԹՐԻՓՓ-ի ուղով անցնելու են գազամուղ, նավթամուղ, երկաթգիծ, բարձրավոլտ մալուխ։

Անդրադառնալով հայկական արտադրանքի՝ դեպի ՌԴ նոր սահմանափակումներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայկական ընկերությունները պետք է աշխատեն իրենց արտադրանքի որակի վրա, իսկ մյուսների դեպքում, որոնց նկատմամբ անարդարություն կլինի՝ կառավարությունը աջակցություն կցուցաբերի, սուբսիդավորում կանեն։

«Էն որ ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի, դա է»,- հայտարարեց Փաշինյանը և վստահեցրեց, որ արդեն այսօր գործընթաց է սկսվել, բիզնես պատվիրակություններ են մեկնել արտերկիր և առաջիկայում կառավարությունն առաջարկներ կունենա վարդերի, միրգ-բանջարեղենների հետ կապված։

«Մեր արատադրանքը շատ մեծ չէ, մի հատ խոշոր եվրոպական սուպերմարկետների ցանցը ողջ արտադրանքը կգնի»,-հայտարարեց նա և բացատրեց, որ 100 տոննա բիբարի 90 տոննան մի ուղղությամբ չպետք է արտահանենք, այլ սկսզբից 4 ուղղությամբ, այնուհետև՝ 7 և այդպե դիվերսիֆիկացվելու է։

«Եթե 90 %-ով մի տեղից ես կախված, մի առավոտ կարող է արթանան տրամադրությունները լավ չլինի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.«Բիբար ա փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, կառավարությունը, վարդա ա՝  կտամ։ Բայց այս ամենի արդյունքում բիբարի արտահանումն էլ է աճելու, վարդինն էլ»։

Նա նաև հայտարարեց, թե մեծացել է զբոսաշրջիկների թիվը և նրանք բիբար էլ են առնում, վարդ էլ, կոնյակ էլ, ջուր էլ են խմում, կոնյակ էլ։

«Շատ էին խոսում շուկայի գներից, հուս ունեմ որ միրգ-բանջարեղենի գները մի քիչ Հայաստանում կիջնեն, բայց այնպես, որ արտադրողները չտուժեն»,-հայտարարեց Փաշինյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բիբար ա փչանում, էդ բիբարի փողը կտամ ես, վարդա ա՝ կտամ...արդյունքում բիբարի արտահանումն էլ է աճելու, վարդինն էլ. Փաշինյան