Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը. Ռուբեն Մելիքյան
Իրավունք
17:30 02/06/2026
Հայաստան

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը. Ռուբեն Մելիքյան

«Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ Կ.Հովհաննիսյան, Ա.Մաթևոսյան, Վ.Մարգարյան) մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը»,-գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ շարունակելով.

Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը. Ռուբեն Մելիքյան