Քեյթի Փրայսը մեկնել է Դուբայ՝ ամուսնական մատանիով. ամուսինը նրան հեռացրել է Instagram-ի հետևորդներից
Հասարակություն
17:24 02/06/2026
Աշխարհ

Քեյթի Փրայսը մեկնել է Դուբայ՝ ամուսնական մատանիով. ամուսինը նրան հեռացրել է Instagram-ի հետևորդներից

Բրիտանացի հայտնի մոդել և հեռուստաաստղ Քեյթի Փրայսը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Երկուշաբթի օրը նրան նկատել են Լոնդոնի «Գեթվիկ» (Gatwick) օդանավակայանում, որտեղից նա մեկնել է Դուբայ՝ ամուսնու՝ գործարար Լի Էնդրյուսի հետ վերամիավորվելու նպատակով։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Այս ուղևորությունը տեղի է ունեցել զույգի հարաբերությունների շուրջ պտտվող բուռն քննարկումների ֆոնին։ Լի Էնդրյուսը շուրջ երկու շաբաթ անհետ կորած լինելուց հետո հայտնաբերվել էր Դուբայի «Ալ Ավիր»-ի (Al Awir) կենտրոնական բանտում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գործարարը կալանավորվել էր «մասնավոր քաղաքացիական գործի» շրջանակներում։ Սպասվում էր, որ խոշոր չափերի տուգանքը վճարելուց հետո Էնդրյուսն ազատ կարձակվի հենց երկուշաբթի օրը։ Սակայն իրավիճակն ավելի է սրվել սոցիալական ցանցերում հայտնված «փոթորիկի» պատճառով․ համացանցի օգտատերերը նկատել են, որ Լին Instagram-ում դադարել է հետևել (unfollow է արել) իր կնոջը՝ Քեյթիին, ինչն անմիջապես ամուսնալուծության մասին լուրերի առիթ է տվել։

Չնայած այս ամենին և սոցցանցերում էլ երևացող ակնհայտ լարվածությանը՝ Քեյթի Փրայսը օդանավակայանում եղել է բարձր տրամադրությամբ, իսկ նրա մատին փայլել է ամուսնական մատանին։ Աստղին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նա վճռական է տրամադրված հարթելու ընտանեկան խնդիրները՝ անտեսելով ամուսնու արհամարհանքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քեյթի Փրայսը մեկնել է Դուբայ՝ ամուսնական մատանիով. ամուսինը նրան հեռացրել է Instagram-ի հետևորդներից