Ինչի՞ համար են պետք կեղծված սոցհարցումները. Քաղաքագետ
Քաղաքական
09:21 02/06/2026
Հայաստան

Ինչի՞ համար են պետք կեղծված սոցհարցումները. Քաղաքագետ

«Ինչի՞ համար են պետք կեղծված սոցհարցումները, որոնք իշխող ուժին 65+ տոկոս առավելություն կտան»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով «Եվրոնյուզ»-իկողմից հարցման կեղծ արդյունքների հրապարակման նպատակներին։

Նա մանրամասնում է, որ  կեղծված սոցհարցումները որպես կանոն ունեն երկու նպատակ` մանիպուլացնել հանրային կարծիքը և ստեղծել հաղթողի ֆոն և մյուսը` ստանալ լակմուսի թուղթ անհրաժեշտության դեպքում կեղծիքները սոցհարցումների արդյունքներով քողարկելու համար։

«Ով գոնե մեկ անգամ շփվել է նախկին Նիկոլ Փաշինյանի հետ, վստահ է, որ նա հենց էնպես իշխանություն հանձնող չի...

Միայն ընտրություններին մեծ թվով մասնակցությունը կարող է փոխել պատկերը, որպեսզի ընտրությունների արդյունքները չկեղծվեն։

Գնա‘ ընտրատեղամաս ու կատարիր քո ընտրությունը, որպեսզի քո փոխարեն քո թշնամու գործակիցները չորոշեն»,-գրում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչի՞ համար են պետք կեղծված սոցհարցումները. Քաղաքագետ