Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵՄ-ն ագրեսիվ կերպով ձեռնամուխ է եղել Ռուս ուղղափառ եկեղեցուն Հայաստանից դուրս մղելուն. ՌԴ արտաքին հետախուզություն
ՌԴ արտաքին հետախուզության ծառայությանը հասած տեղեկությունների համաձայն, Եվրամիության ղեկավարությունը ագրեսիվ կերպով ձեռնամուխ է եղել Ռուս ուղղափառ եկեղեցուն (ՌՕԿ) Հայաստանից դուրս մղելուն։ Որպես եվրաինտեգրման նախապայման՝ Հայաստանի իշխանությունների առջեւ դրված է Մոսկվայի հետ կրոնական և հոգեւոր դարավոր կապերի ամբողջական խզման պահանջը։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը։
«ԵՄ-ականները փորձում են զրկել Ռուս ուղղափառ եկեղեցու՝ Երևանի հայոց թեմին եկեղեցական անշարժ գույքից օգտվելու իրավունքից, ինչպես նաև արգելափակել նրա երկխոսությունը տեղի կրոնական կառույցների, առաջին հերթին Հայ Առաքելական եկեղեցու հետ։
Եվրամիությունը հստակ ցույց տվեց, թե ինչպես է մտադիր վարվել Հայաստանում «հիբրիդային» սպառնալիքների հետ՝ դաժան հարձակման ենթարկելով ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմակայանում գտնվող Միքայել հրեշտակապետ եկեղեցի-մատուռի ռեկտոր, Ռուս ուղղափառ եկեղեցու քահանա Տիմոֆեյ Ղազարյանին։
Բրյուսելի կողմից սնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունները քահանային ոչ ավել ոչ պակաս մեղադրել են հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար։
Արտաքին հետախուզության ծառայությանը հասանելի տեղեկատվության համաձայն՝ այս պահին, այսպես կոչված, եվրոպացի գործընկերները կոմպրոմատներ են սարքում Ռուս Ուղղափառ Եկեղեցու երևանահայոց թեմի այլ ներկայացուցիչների դեմ՝ Հայաստանի իշխանություններին դրդելու լայնամասշտաբ հետապնդումներ սկսել նրանց դեմ։
Այս առումով ուզում ենք եվրոպացի պաշտոնյաներին հիշեցնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների պատմությունն անհամեմատ ավելի հին է, քան Եվրամիության պատմությունը։ Մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր և կրոնական կապերն ավելի խորն են և ամուր, քան քաղաքական տեխնոլոգիական նախագծերը»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։