Լերմոնտովո գյուղում հունիսի 5-ին նախատեսված է հանրային քննարկում՝ Տանձուտի հանքավայրի վերաբերյալ
Հասարակություն
19:20 03/06/2026
Հայաստան

Լերմոնտովո գյուղում հունիսի 5-ին նախատեսված է հանրային քննարկում՝ Տանձուտի հանքավայրի վերաբերյալ

Բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է․

«Ուրեմն, եթե բոլորին հետաքրքիր են ընտրությունները, ապա Հայաստանի ազգային փոքրամասնության համայնք հանդիսացող Լերմոնտովո գյուղի բնակիչներին հետաքրքիր է իրենց շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը, կենսակերպը։

Հենց այս պահին, որ ավել, ոչ պակաս, 2026 թվականի հունիսի 5-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում նախատեսված է հանրային քննարկում՝ Տանձուտի հանքավայրի երկրորդային կվարցիտների վերագնահատման վերաբերյալ, հետագայում, հավանաբար, արդյունահանման նպատակով։

Լերմոնտովոյի բնակիչներն արդեն ժամանակին հանքի համը տեսել են ու հետագա տարիներին իրենց շրջակա գյուղերի բնակիչների հետ պայքարել են իրենց տարածքում նոր հանքավայրեր ունենալու հեռանկարի դեմ։ Այդ տարածաշրջանը՝ Լերմոնտովո-Մարգահովիտ-Ֆիոլետովո գիծը, հանդիսանում է տարածաշրջանի ամենաարագ զբոսաշրջային զարգացման կենտրոններից մեկը, և բնականաբար քաղաքացիները մտահոգված են։ Ու բնականաբար քաղաքացիների սոցիալ-էկոլոգիական իրավունքները պաշտպանվելու են։

Ովքեր ժամանակ կգտնեն, և ում համար կարևոր է տարածաշրջանի մաքուր բնությունը, անպայման մասնակցեք հունիսի 5-ին Լերմոնտովո գյուղում կայանալիք լսումներին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լերմոնտովո գյուղում հունիսի 5-ին նախատեսված է հանրային քննարկում՝ Տանձուտի հանքավայրի վերաբերյալ